14/11/2024 12:42
Դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը. ասում ենք ՝ «զինվորը, իրա ցավը տանեմ, կանի ինքը, ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի». Փաշինյան․Տեսանյութ
Պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացին է, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, սակայն, այն, որ ՊՆ-ն 10 խոշորագույն հարկատուներից է, նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության մեջ որոշակի խնդիր կա։
«Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնագի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև սա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև սա մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անկումը ու բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասաց վարչապետը։
Նա ասաց, թե բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին։
«Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած՝ կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։