14/11/2024 12:53
Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է. Հայաստանը պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք. Վարչապետ
Հայաստանը պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ մեր հարկային օրենսգիրքը ապապետական է։
«Մեր Հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հարկային նոր օրենսգիրքը պետք է համապատասխանի Հայաստանի պետական շահերին։