«Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ

15/11/2024 18:20

«Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ


Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր, «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին հյուրընկալվել էր Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ նախագահի նստավայրում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ` Հայաստանում այցով գտնվող Նարայանա Մուրտին կստանա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում վաստակած մրցանակը։ Viva-ն 14 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է։  

Մամուլի ասուլիսին մասնակցում էին մրցանակի դափնեկիրը՝ Նարայանա Մուրտին,  Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Ներկաներին ողջունեց Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։  

«Ուրախ եմ ողջունելու պարոն Նարայանա Մուրտիին մեր ընկերությունում: Պարոն Մուրտին բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից է։ «Infosys»-ը ծրագրային ապահովման ծառայությունների համաշխարհային առաջատար է, որի համբավը ծրագրային ապահովման, ֆիզիկական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ոլորտում անհերքելի է: Viva-ն մշտապես աջակցում է մեր երկրի ՏՏ ոլորտին․ ընկերությունը 14 տարի շարունակ այս կարևոր նախաձեռնության կողքին է: Հայաստանում տարեցտարի ավելանում է տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների թիվը, ինչը վկայում է երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զգալի ներուժի մասին։ Այսօրվա հանդիպումը հիանալի հնարավորություն է այս ներուժի առկայությունը ևս մեկ անգամ արձանագրելու և ապագայի մեր տեսլականը վերանայելու և վերաիմաստավորելու համար: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս կարևոր նախաձեռնությանը, և վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում», - ասել է Արմեն Ավետիսյանը։

«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար ունենալ պետական մրցանակ և այն հանձնել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման վրա։ Մեր նպատակն է գիտելիքահենք, տեխնոլոգիական նորարար լուծումների վրա հիմնված տնտեսության զարգացումն ու առաջընթացը, ինչն արտացոլված է ՀՀ կառավարության ծրագրերում։ Եվ յուրաքանչյուր տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստան է բերում ոլորտի հսկաներին, մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ ու աշխատանքով փոխել ու փոխում են աշխարհը, ևս մեկ հաստատումն է մեր նպատակուղղված աշխատանքի՝ դառնալու աշխարհի համար ճանաչելի՝ որպես տեխնոլոգիական հաբ։ Նարայանա Մուրտիի անցած ճանապարհն օրինակ կարող է լինել շատ-շատ երիտասարդների համար՝ ձգտել ու հասնել առավելագույնի սեփական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։ Եվ վստահ եմ, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ, Նարայանա Մուրտիի հետ հանդիպումներից հետո այդ երիտասարդների թիվը մեր երկրում ավելանալու է՝ ոգեշնչվելով նրա խոսքով, հեղինակությամբ ու ձեռքբերումներով»,- նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը ամեն տարի հյուրընկալում է ՏՀՏ ոլորտի լեգենդներին։ Մեր տվյալներով, Հայաստանը միակ երկիրն է, որը մեծարում է ՏՀՏ ոլորտում նշանակալի ներդրում ունեցած անձանց։ Ինչպես ասել է մրցանակաբաշխության երկրորդ դափնեկիր Սթիվ Վոզնյակը․ «Այս մրցանակը ՏՀՏ ոլորտի Նոբելյան մրցանակն է», ինչը մեզ մի կողմից շատ ոգևորում է, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն է: Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ Հայաստանը աշխարհում ներկայացնել որպես մի երկիր, որը մեծարում է միջազգային տեխնոլոգիական լեգենդներին»,- ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, որը բոլորին ներկայացրեց Մուրտիի կենսագրությունը։

Նարայանա Մուրտին Հնդկաստանի ՏՏ հեղափոխության մեջ առանցքային դեր է ունեցել: Նա իր տեսլականով, առաջնորդությամբ և բացառիկ ձգտումով «Infosys»-ը վերածել է բարձր նորարար ծրագրային ծառայություններ առաջարկող համաշխարհային ընկերության, որը 2024թ. փետրվարի դրությամբ Նյու Յորքի և Բոմբեյի (Մումբայի) ֆոնդային բորսաներում ցուցակագրված է մոտավորապես 18 մլրդ․ ԱՄՆ դոլար եկամուտով և ունի 82,87 մլրդ․ ԱՄՆ դոլար շուկայական կապիտալիզացիա: Նարայանա Մուրտին մեծացել է համեստ միջավայրում, սակայն դարձել է իրական առաջնորդ և համաշխարհային շուկայի դռները բացել Հնդկաստանի բազմաթիվ տաղանդավոր մարդկանց առջև։

2014 թվականին, Մուրտին CNBC-ի 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Fortune» ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2008 թվականին Հնդկաստանի կողմից արժանացել է Պադմա Վիբհուշան քաղաքացիական մրցանակին, նույն թվականին Ֆրանսիայի կողմից՝ «Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ», իսկ 2007 թվականին՝ «Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր» տիտղոսներին։ 2005 թվականին «The Economist»-ը Մուրտիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրտին հայտնվել է «The Financial Times»-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը և միանալ նախկին դափնեկիրների նշանավոր շարքին, ովքեր նշանակալի ներդրում ունեն տեխնոլոգիական աշխարհում: Այս մրցանակը ընդգծում է նորարարության կենսական դերը առաջընթացի մեջ, և ես ոգևորված եմ Հայաստանի և համաշխարհային տեխնոլոգիական համայնքի միջև պոտենցիալ  համագործակցության հնարավորություններով՝ շարունակելու առաջ մղել այդ ջանքերը»,- իր խոսքում նշել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր Նարայանա Մուրտին։

2024 թվականի նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ և հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող հուշախորհրդանիշը և ոսկե մեդալը: Գեղաթերթիկի վրա առկա է «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2023 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 14-րդ դափնեկիրը՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրներներն են․

-Քրեյգ Ռ. Բարեթ` «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ (2010)

-Ստիվ Վոզնյակ` «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր (2011)

-Ֆեդերիկո Ֆաջին` «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ (2012)

-Ցուգիո Մակիմոտո` Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն (2013)

-Մարիո Մացցոլա` «Cisco systems» ընկերության Զարգացման գծով նախագահ (2014)

-Եվգենի Կասպերսկի` «Kaspersky Lab» ընկերության  Գլխավոր տնօրեն (2015)

-Լուի Պուզեն` «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի առաջամարտիկներից մեկը (2016)

-Թոնի Ֆադել` «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «iPod» ապրանքանիշի ստեղծող (2017)

-Դոկտոր Ջեյմս Թրուշարդ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր (2018)

-Դոկտոր Տակեո Կանադե՝ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր (2019)

-Դոկտոր Չի-Ֆուն Չան՝ «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համատնօրեն (2020)

-Լեոն Ստոկ՝ «IBM» ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ (2021)

-Շանթանու Նարայեն՝ «Adobe» ընկերության նախագահ (2022)

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:40 Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օրն է Այսօր, 09:36 Սյունիքի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է 15/12/2024 21:34 Երևանյան լճի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին, նրա հարևանությամբ էլ՝ «Infinity» և «06» մակնիշի ավտոմեքենաներ 15/12/2024 20:22 Վարազդատ Լալայանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է 15/12/2024 20:07 Ծանրամարտի ԱԱ Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում 15/12/2024 20:02 Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է 15/12/2024 19:56 Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել․ փրկարարները դին իջեցրել են տանիքից 15/12/2024 19:32 Ստեփանակերտի հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում 15/12/2024 19:20 «Նոա»-ն 7։1 հաշվով հաղթել է «Վեստ Արմենիա»-ին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը 15/12/2024 18:46 Այս պահին 75.000-ից ավել քաղաքացի միացել է տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ստորագրահավաքին. Հայկ Մարության (Տեսանյութ) 15/12/2024 18:09 Մասիսում կոտրել են դեղատան տարածքում տեղադրված վճարային տերմինալն ու այնտեղից գողացել են դրամապահոցը 15/12/2024 17:16 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 15/12/2024 16:45 Վահագ Ռաշը և Ալինա Կիրակոսյանը ներկայացրել են «Հրաշքը մոտ է» նոր երգը 15/12/2024 16:08 Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Թուրքիայի ՊՆ 15/12/2024 15:43 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է. Բորդյուժա 15/12/2024 14:44 Մենք ուղղակիորեն պետք է մատների արանքով չնայենք այլևս և երբեք. այն օրը, երբ դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական և վերջնական. Սրբազան 15/12/2024 14:13 Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են. տնտեսագետը՝ պաշտոնական վիճակագրություն է ներկայացնում 15/12/2024 13:54 Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բժիշկ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ 15/12/2024 12:49 Մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները 15/12/2024 12:14 Հյուրանոցի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել 15/12/2024 11:45 Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 15/12/2024 11:30 Երևանում բախվել են «Mercedes G63»-ն ու «Nissan»-ը 15/12/2024 11:02 Քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է, իսկ թուրքերի պարագայում նաև` պատմությունը «սրբագրելու» լավագույն գործիք. Դավիթ Անանյան 15/12/2024 10:39 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 15/12/2024 10:33 Լարսի ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար 15/12/2024 10:16 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց 14/12/2024 22:29 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango ցանցի հիմնադիրը 14/12/2024 21:18 Ինչո՞վ են պայմանավորված հաճախակի սրտխփոցները 14/12/2024 20:58 Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 14/12/2024 20:42 Մեդվեդևը չի բացառում, որ Ռուսաստանի կազմում նոր տարածքներ հայտնվեն 14/12/2024 20:20 Հրազդանի, Սևանի, Ստեփանավանի ճանապարհներին, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք 14/12/2024 20:02 Գարիկ Կարապետյանը աշխարհի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, սակայն երրորդ մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ 14/12/2024 19:44 Աբխազիայում փետրվարին նախագահական արտահերթ ընտրություն է․ 5-6 թեկնածու կա 14/12/2024 19:22 Սիրելի երիտասարդներ, ձեզ հեռու են պահում քաղաքականությունից, որ հաշվետու չլինեն. Մի խուսափեք քաղաքականությամբ զբաղվելուց․ Քրիստինե Վարդանյան (Տեսանյութ) 14/12/2024 19:05 Գաստրոպարեզի առաջացման պատճառները 14/12/2024 18:43 ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել 14/12/2024 18:22 Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան 14/12/2024 18:02 Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 40 հոգի անհետ կորել է 14/12/2024 17:43 «Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է․ Հավերժական կատեգորիան ազգն է՝ նրա նպատակներն ու գաղափարները»․ Կարեն Միրզոյան 14/12/2024 17:25 Սիրիայի նոր իշխանությունը Թուրքիայի դիրքորոշմանը համահունչ հայտարարություններ է անում 14/12/2024 17:07 «Սերժն ա բերել Նիկոլին» ասողներին միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական մեղքը․ նրանց ճակատին դրոշմված է 2018-ին Հայաստանը կործանման տանելու խարանը․ Արմեն Աշոտյան 14/12/2024 16:59 Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը. ում հետ է խաղալու Հայաստանի հավաքականը 14/12/2024 16:41 ՆԳՆ-ն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան, 155 սմ -ից ոչ պակաս հասակ ունեցող քաղաքացիներին հրավիրում է դառնալ պարեկ 14/12/2024 16:24 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ է վերընտրվել Արսեն Ղազարյանը 14/12/2024 16:10 Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհին սաստիկ բուք է 14/12/2024 15:53 Կյանքից հեռացել է հայտնի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը 14/12/2024 15:36 Էրդողանը հայտնել է Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու պլանների մասին 14/12/2024 15:25 Ռուսաստանի տարածքում Viber հավելվածն արգելափակվել է 14/12/2024 15:11 Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին 14/12/2024 15:01 Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման 14/12/2024 14:34 Անհուսալի վարկեր ունեցողներին տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը քաղաքական նախաձեռնություն է. Անանյան 14/12/2024 14:27 Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը 14/12/2024 14:18 Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է 14/12/2024 14:08 Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը 14/12/2024 13:48 Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ Ոստիկանություն 14/12/2024 13:37 Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար 14/12/2024 13:22 ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով եւ վախեցած կրկնությունից. Բորդյուժա 14/12/2024 13:02 Երևանում 23-ամյա երիտասարդն իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների․ կան ձերբակալվածներ 14/12/2024 12:30 Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր 14/12/2024 12:17 Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան 14/12/2024 12:15 ԶՈւ-ում իրավունքների պաշտպանության հարցերն ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ 14/12/2024 11:56 Շրջայց՝ Աբովյանի երիտասարդական բազմաբնակարան համալիրում, բնակարանների թիվն ավելացել է 800-ով. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 14/12/2024 11:46 Եկեղեցին այսօր նշում է Ս. Հակոբ Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը 14/12/2024 11:33 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 14/12/2024 11:26 Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարան 14/12/2024 11:17 Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը 14/12/2024 11:01 Վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է. Աբրահամյան 14/12/2024 10:41 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա, առնվազն իմացեք, որ կարդում եմ և կարձագանքեմ. Փաշինյան (Տեսանյութ) 14/12/2024 10:27 Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են` միակ թեկնածուով 14/12/2024 10:10 Դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Էմանուել Մակրոնին 14/12/2024 09:50 Մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում սպասվում է ձյուն 14/12/2024 09:27 Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Կապանում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում 14/12/2024 09:25 «Ժողովուրդ». ՔՊ-ի հերթական պատգամավորն՝ առանց բարձրագույն կրթության 14/12/2024 09:23 «Հրապարակ». Աղազարյանին առաջարկել են, որ կուսակցականներով «քցվեն»` փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի 14/12/2024 09:17 «Ժողովուրդ». Արթուր Պողոսյանի գործողությունները կամ քայլերը ՔԿ-ում կառավարվում են Գլխավոր դատախազությունից 14/12/2024 09:04 «Հրապարակ». Երբ է նախատեսված Մատվիենկոյի այցը Հայաստան 14/12/2024 09:02 «Փաստ». Ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ծեծուջարդով, ոստիկանական մահակներով 14/12/2024 09:00 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է 14/12/2024 08:56 «Հրապարակ». ՔՊ-ականներն ահուսարսափի մեջ են 14/12/2024 08:55 «Փաստ». ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ 14/12/2024 08:53 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ մանր եղջերավոր անասուններ արտահանելու գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե 13/12/2024 22:32 Վարիկոցելե․ Սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը՝ անպտղության ռիսկ 13/12/2024 22:13 Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել 13/12/2024 21:59 Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորել է փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերների հաղթահարմանը 13/12/2024 21:42 Ուկրաինան շուտով կվերածվի զենքի «սև շուկայի»․ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար 13/12/2024 21:22 Viber-ն արգելափակվեց Ռուսաստանի տարածքում 13/12/2024 21:08 Ռուսաստանը բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ` իր երկու ռազմաբազաները պահպանելու հարցի շուրջ 13/12/2024 20:50 Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Իրանում դա լավագույնս գիտակցում են՝ փորձելով վերադասավորվել․ Ոսկանյան 13/12/2024 20:32 Ռուսաստանը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ խաղաղություն․ Պեսկով 13/12/2024 20:14 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում, Աշոցքում, Ամասիայում բուք է 13/12/2024 19:57 Ազատավան գյուղում բախվել են VAZ-ն ու KamAZ-ը․ զոհ և տուժածներ կան 13/12/2024 19:41 Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն․ Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը․ Վարազդատ Հարոյան 13/12/2024 19:23 «Չեն կարողացել փաստել մսի սպանդանոցային ծագումը»․ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ առգրավել և ոչնչացրել են մեկ տոննա միս 13/12/2024 19:05 Շմոլ գազից թունավորում. Ի՞նչ անել 13/12/2024 18:48 Ֆրանսիան նոր վարչապետ ունի 13/12/2024 18:30 Լարսը փակվեց նաև մարդատար ավտոմեքենաների համար 13/12/2024 18:22 Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 13/12/2024 18:07 «Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»․ Գոռ Աբրահամյան 13/12/2024 17:53 «ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում»․ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին 13/12/2024 17:38 Ավտոմեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել․ տուժած քաղաքացիներ կան

Տվյալ բաժնի վերջին նյութերը