Այսօր, 10:29
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան, հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե կա շահագրգռվածություն, որ Վրաստանը որպես միջնորդ կամ՝ էլ ավելի ակտիվ ներգրավվի բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ հայտնում ենք պատրաստակամությունը, եթե կա համապատասխան հետաքրքրություն։ Մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- ասել է Կոբախիձեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդ է հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստան տեղափոխեց 15 ռազմագերի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ քարտեզներ։
Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին՝ Թբիլիսիում։
2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում առաջին անգամ տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների եռակողմ հանդիպումը։