Այսօր, 14:38
Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ)
Ամեն օր ցավ եմ ապրում մեր բանակի համար, խորհուրդս իմ զինվորական ընկերներին ոչ թե ընդվզելն է, այլ տեղում կանգնելն ու պաշտոն կորցնելուց չվախենալն է, ոչ թե պաշտոն ունենալու ժամանակ լկտիանալ, չարաշահել այդ պաշտոնը, այլ կատարել պարտականությունները, ինչպես ռազմարվեստն է պահանջում․ «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Մենք բոլորս մահկանացու ենք և չպետք է ամաչենք մեր ապրած կյանքի համար, կարելի է զոհվել և՛ պատերազմի դաշտում, և՛ դժբախտ պատահարներից, և՛ հիվանդության հետևանքով, բայց զինվորականի համար իր կամքին հակառակ գործողություն կատարելը կենդանի սպանություն է, երբ ողջ ես, բայց մեռած։ Սա ամենից դժվար մահն է», - նշել է Հակոբյանը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։