15/11/2024 18:33
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր
Lարված իրավիճակ է ստեղծվել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ 1,5 ժամից ավելի է՝ «Կիլիկիա ավտոկայանից» մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել։ Հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում՝ «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր, ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել․սպասում են հույսով, թե երբ «Գազելները» կշարժվեն։
Ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Քաղաքացիներին չի հետաքրքրում, թե ով է գծատերը, ցանկանում են օգտվել տրանսպորտից՝ հասնել իրենց գործին ու գործից վերադառնալ տուն։