15/11/2024 16:48
Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:
Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: