15/11/2024 12:39
Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)
Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել և մեր քաղաքացիների ակնկալիքները հնարավորինս բավարարել, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի «համբերությանս բաժակը լցվել է» արտահայտությանը։
Հարցին, թե Փաշինյանի խոսքը լուրջ չի՞ ընկալվում կառավարության անդամների կողմից՝ նախարարն արձագանքեց.
«Մեկնաբանելու բան չունեմ»։