15/11/2024 17:19
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան
Օրվա իշխանությունը պատեհ-անպատեհ առիթներով խոստանում է արտաքին տնտեսական դիվերսիկացում, մեկ երկրից կախվածության թուլացում։
Մինչդեռ 2023-2024 թթ. պաշտոնական ցուցանիշներն այլ փաստեր են արձանագրում.
1․ ՌԴ-ից մեր երկրի արտաքին առևտրային կախվածությունը թռիչքաձև աճում է․ 2024 թվականի առաջին ինը ամիսներին ՀՀ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ ՌԴ մասնաբաժինը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,3 տոկոսային կետով և կազմել է աննախադեպ՝ 41,1 տոկոս,
2․ համեմատվող նույն ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրների հետ' արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազել է աննախադեպ չափով՝ 2,1 անգամ և կազմել է 7,2 տոկոս։
Մանրամասն ցուցանիշները՝ ստորև գծապատկերում․