Այսօր, 18:55
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին
Հակառաուպցիոն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը:
Վարույթով անցնում է 5 հոգի, այդ թվում՝ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին: