15/11/2024 11:49
Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին նրա էջից մի քանի մեջբերումներ հիշեցրեց և հետաքրքրվեց, թե արդյո՞ք նույն կարծիքին է մնում։
Մեսրոպյանն էլ արձագանքեց, որ գնահատում է Խամոյանի հետաքրքրությունն իր էջի նկատմամբ.«Օրենքի խախտում չեմ տեսնում, երբ այս պահին այս ամբիոնից հանդես եմ գալիս ՀԾԿՀ նախագահի թեկնածու։ Իսկ այս պահից առաջ՝ ո՞վ եմ եղել, ինչպիսի՞ քաղաքական հայացքներ եմ ունեցել՝ բացառապես իմ իրավունքն է։
Քաջատեղյակ եմ ՀԾԿՀ նախագահի անձնագրային պահանջներին, գիտեմ՝ ինչպիսի քաղաքացիական զսպվածություն ու պահանջներ կան։ Համաձայնելով ստանձնել նման պաշտոն՝ ես իմ մեջ նման կամք և ուժ գտել եմ, որպեսզի կարողանամ աշխատանքային այդ տարիների ընթացքում գործել այդ անձնագրի պահանջներին համապատասխան՝ լինել չեզոք, հավասարակշռված, ինչը պահանջում է տվյալ պաշոտնի անձնագիրը»։
Խամոյանը հիշեցրեց, որ Մեսրոպյանը նաև Արամ Զավենի Սարգսյանի մեծ «երկրպագուն» է և հաճախ կիսվել է նրա գրառումներով, օրինակ՝ «Ռուսական կենտրոններից Ալիևին ասում են՝ ՀՀ-ին հարվածի, հեղաշրջում կլինի։ Եկած մարդը միջանցքը կտա»։ Խամոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հիմա էլ է այդպես կարծում.«Դուք ընտրվելու եք մի հանձնաժողովի նախագահ, որը գործ է ունենալու, օրինակ՝ ՀԷՑ-ի հետ։ Եվ խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի»։
Մեսրոպյանն ավելացրեց, որ իր կեսագրության մեջ չկա որևէ էջ, որի համար կարող է գլուխը կախել։