15/11/2024 10:40
Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ)
Խորհրդարանն այս պահին քննարկում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Կառավարությունն այս պաշտոնի համար առաջարկել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ Մեսրոպյանը պետք է ղեկավարի անկախ մարմին, սակայն ինչպես երևում է նրա ֆեյսբուքյան էջից, այնքան էլ անկախ դիրքորոշում չունի.«Պարոն Մեսրոպյանը, ինչպես հայտնի է՝ Սասուն Միքայելյանի ազգականն է և լավ քաղաքականացված է։ Արդյո՞ք դա չի խանգարելու, որպեսզի նա ղեկավարի անկախ մարմին»։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ի պատասխան հայտարարեց.«Քաղաքական էր, հիմա ապաքաղաքական է։ Կուսակցական գործունեությունը սառեցված է։ Պարոն Մեսրոպյանը երկար ժամանակ աշխատել է այս ոլորտում»։