15/11/2024 14:19
Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի գլխավորած պատվիրակությանը:
Փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները: