15/11/2024 15:58
Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան
Խոսում եք արցախյան պայքարի, ազատագրման մասին, բայց ինչքան հիշում եմ՝ պատերազմի տարիներին դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարականն էր պահանջում, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նա ավելացրեց․«Դաշնակցության մոտ ոնց որ սովորություն է ամեն անգամ պատերազմի ժամանակ կառավարության շենքի մոտ միտինգ անել և այդ ամենը համեմել ազգային-ազատագրական ճառերով, ձոներով, բայց, ըստ էության, աշխատել եք պետության դեմ, որը պատերազմի մեջ է գտնվում։ Ես հիշում եմ, որ ազատամարտի ժամանակ դաշնակցականներն ազատամարտիկներին բաժանում էին դաշնակցականների և ոչ դաշնակցականների, PR ակցիաներ էին անում։ Ազատամարտիկի դաշնակցականը ո՞րն է, մի հատ ինձ կբացատրե՞ք՝ իմանամ։ Եթե մարդն ազատամարտիկ է, ապա ինքն իր պետության զինվորն է, այլ ոչ թե՝ դաշնակցության։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի այդ բաժանումն անել»։