15/11/2024 19:42
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Ուշագրավ հանդիպում է Մոսկվայում անցկացրել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը։
Նա ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։
Այդ մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից են հայտնում։
Նշվում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ու ՌԴ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Գալարագը քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
«Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, որն արտահայտվում է տարբեր ոլորտներում համագործակցությամբ»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։