15/11/2024 11:15
ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան
Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ԱԺ-ում շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ իր թեկնածությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրելու և վստահության համար։
«Հավաստիացնում եմ՝ ԱԺ-ի կողմից հավանության արժանանալու և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը շարունակելու և ոլորտի խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար»,-ասաց նա։
Անդրադարձավ նաև հանրային ծառայությունները կարգավորող գործունեության իր տեսլականին։