15/11/2024 11:57
Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ուժային կառույցները այն կառույցներն են, որ պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բնականաբար, օրինական ու լեգիտիմ, այսինքն՝ եթե դե յուրե ու դե ֆակտո ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է, ոստիկանությունը դրա համար է ոստիկանություն, որ ըստ պատեհության՝ օրենքով սահմանված դեպքերում ուժ կիրառի»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեց 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ իր ասածները՝ «ոստիկանությունը պետության ողնաշարն է ու չի կարելի ոստիկանությանը թիրախավորել»։
«Ես չեմ բացառում, որ ոստիկանությունն անձամբ իմ նկատմամբ ուժ է կիրառել, վարչապետ դառնալուց հետո չեմ էլ հետաքրքրվել, ենթադրում եմ՝ շատ մարդիկ այսօր էլ ծառայում են ու դա տրամաբանական է»,- ասաց նա։