15/11/2024 14:26
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվում էր «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։ Նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը չէին ներկայացել։ Դատական նիստին ներկա էր մեղադրյալներից միայն Արմեն Գևորգյանը։
Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի որոշմամբ քրեական գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնեն ՀՀ Հակակոռուպցիոն դատարան՝ կայանալիք հերթական դատական նիստին նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով։
Որոշման կայացումը հանձնարարվեց ՀՀ ոստիկանապետին։