15/11/2024 21:40
Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատարանի վճռին է անդրադարձել՝ գրելով․
«Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց:
Պատճառը ուժերի անհավասար լինելն էր` 5-ը՝ ընդդեմ 1-ի: Գործով մեղադրանքի կողմում գտնվում էին երկու դատախազ (Ծովակ Մնացականյան,Դավիթ Աղաջանյան) և 3 դատավոր (Կարեն Ամիրյան, Արմեն Հովհաննիսյան, Մեսրոպ Մակյան): Մնացած բոլոր պարզաբանումները մենք կտանք վերջին երեքի կողմից «որոշում» անվանումը կրող A4 ֆորմատի թղթերը ստանալուց հետո»: