Այսօր, 10:17
Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռու մնալու մասին, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը՝ փոխարտգործնախարարը պատասխանել է. «Հարցն ուղղեք հայկական կողմին, սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։