16/11/2024 11:10
Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաքը։ Այս մասին հաստատել են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»։
Ավելի վաղ ասել էին, որ նախագահը լքել է Ներքին գործերի նախարարության շենքը, որտեղից դիմել է համախոհներին։
Հիշեցնենք, որ երեկ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։