Այսօր, 20:13
Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Նա խոստովանել է, որ ռուսական զորքերն առաջխաղացում ունեն։ Պատճառն, ըստ Զելենսկու, Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումների ոչ բավարար չափով համալրումն է և ԱՄՆ-ից զենքի մատակարարման դանդաղումը։
«Արևելյան ուղղությամբ իրավիճակն իսկապես բարդ է։ Ռուսական կողմը դանդաղ, բայց այնուամենայնիվ, առաջխաղացում ունի։ Պատճառները տարբեր են․ մեր ստորաբաժանումների ոչ բավարար համալրումը պրոֆեսիոնալներով, զենքի տրամադրումը, այդ ամենը բավականին դանդաղ է ընթանում։ Ստորաբաժանումները սպասում են, որ զենք ստանան, բանակը միայն մարդկանցով համալրելը քիչ է։ Որոշ զենքերի մատկարարմանը մենք սպասել ենք 12 ամիս՝ Կոնգրեսում հաստատում ստանալուց հետո»,- ասել է Զելենսկին՝ «Ուկրաինական ռադիոյի» եթերում։