16/11/2024 15:50
Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ
Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը՝ ելույթ ունենալով Hindustan Times թերթի կազմակերպած «առաջնորդների գագաթնաժողովում», փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Կարծում եմ, որ աշխարհը ինչ-որ առումով հյուծված է։
Ես նկատի ունեմ, որ ուկրաինական հակամարտությունը հսկայական գին է պահանջում ակնհայտորեն երկու գլխավոր դերակատարներից, և բոլոր մյուսներից:
Ժամանակն է, երբ ինչ-որ լուծման գլոբալ պահանջարկ կա»,-ասել է նա:
Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Հնդկաստանի դերի մասին՝ արտգործնախարարը նշել է, որ Նյու Դելին չի առաջարկել խաղաղության ծրագիր։