16/11/2024 14:14
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել
Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն պետք է ներկայացներ ընտրությունների վերջնական արդյունքները։
Մինչ ներկը լցնելը, Կիրթաձեն դիմելով ԿԸՀ նախագահին՝ ասել է․ «Դուք չեք հասկանում վրաց ժողովրդին, չեք հասկանում ուսանողներին, ովքեր բողոքում են։ Դուք խլել եք մեր ապագան և մեր երկիրը տանում եք դեպի Ռուսաստան։ Դուք սև բիծ եք»։