16/11/2024 13:08
31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, պարեկները Գայի պողոտայում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ «Toyota» մակնիշի «777 AL 65» համարանիշով ավտոմեքենայի վարորդն արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատամբ, կոպիտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարել է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ պարեկները մոտեցել են օրինախախտ վարորդին, սակայն վերջինս սկսել է հոխորտալ՝ ասելով․ «Դուք ով դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել ու ինձ վրա ակտ գրել»:
Նա եղել է ոչ սթափ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։