17/11/2024 22:52
ՆԳ նախարարն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև ՔԿ նախագահ (24News)
24News-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: Պատճառների մասին անգամ չգիտեն կառույցի ներսում:
«Փորձեցինք ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի միջոցով ճշտել լուրը, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին»:
Լուրեր կան, որ առաջիկայում ազատման դիմում կներկայացնի նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտ Քյարամյանը:
«Թե ո՞րն է պատճառն այս զանգվածային հրաժարականների՝ 24News-ը կներկայացնի առաջիկայում», - գրում է լրատվամիջոցը:
Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։