17/11/2024 14:14
«Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ
Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք այն է, որ մի կողմից ԱՄՆ-ն գերագրեսիվ գործողություններ (ցանկացած տեսակի) իրականացնի Իրանի դեմ և մյուս կողմից չկարողանա կանգնեցնել Ուկրաինական պատերազմը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա: