17/11/2024 12:15
Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով
Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը ինքնիշխան պետություն էր ու ՌԴ-ի դաշնակիցը, իսկ Նիկոլի պատճառով վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի.գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ-ն վստահելի գործընկերոջ ու կանխատեսելի դաշնակցի համարում ուներ։
Հայ-ռուսական հարաբերություններն իրական դաշնակցային բնույթ ունեին ու սպասարկում էին ՀՀ շահերը։
1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով ՝մինչեւ 2044թ. երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը/2010թ/:
2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։
3. Երեւանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին ՀԱՊԿ ռազմավարության ծրագիրը։
4. ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ընդունեցին հատուկ հայտարարություն,որը ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը/2016 աշուն/:
5. 2009-2013թթ. ՌԴ նախագահներ Դ.Մեդվեդեւն ու Վ.Պուտինը պաշտոնապես ամրագրել են Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքը։
6. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Հայաստան ու մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։
7. Հայաստանը ՌԴ-ից ձեռք բերեց 50 հազար տոննա անվճար զենք եւ սպառազինություն։
8. Հայաստանն առաջինն էր աշխարհում,որ դաշնակից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր»։
9. ՀՀ Աժ -ն վավերացրեց ՌԴ-ից գործարանային գներով զենքի եւ սպառազինության ձեռք բերման պայմանագիրը/300 մլն դոլարի չափով/:
10. Կազմավորվեցին հայ-ռուսական միացյալ արձագանքման օպերատիվ ուժերը։
Սերժ Սարգսյանի բերած զենքը Նիկոլի ռեժիմը որպես «տրոֆեյ» թողեց Ալիեւին, որն էլ այն ցուցադրեց Բաքվի շքերթի ժամանակ։
Սերժ Սարգսյանը նախընտրում էր հատուկ գաղտնի նամակով շփվել իր ռուս դաշնակից-գործընկերոջ հետ, այլ ոչ թե Նիկոլի նման ՌԴ-ի թիկունքում «խաղեր տալ» Արեւմուտքի կամ Թուրքիայի հետ։
Թե բա ՝ ՌԴ-ն ձեր օրոք զենք է վաճառել Ադդբեջանին։
Ինչու՞ դա նորություն էր։
Բայց նախորդ իշխանությանը հաջողվել է անկեղծ այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ ու հանգել արդյունավետ լուծման՝ ստանալով «Իսկանդերներ» ու 50 հազար անվճար զենք։
Դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ։
1. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա «գործ եք կարել»։
2. Լավրովին կոչ արեցիք «ադապտացվել»։
3. Պուտինին չդիմավորեցիք ոչ օդանավակայանում եւ ոչ էլ նստավայրում։
4. Ձեռք բերեցիք ինքնաթիռներ առանց հրթիռների։
5. 2020-ի հոկտեմբերի 19-20-ին հրաժարվեցիք Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից, որի արդյունքում կորցրեցինք Շուշին ու Հադրութը։
6. ՌԴ-ին մեղադրեցիք բոլոր մեղքերի մեջ՝ միջանցք ուզելուց մինչեւ Միութենական պետության մեջ անդամակցելու պահանջ։
7. Ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեցիք,որ «փող ունեք,բայց զենք վաճառող չկա»։
8. Պարբերաբար դառնում եք ՌԴ ԱԳՆ խոսնակի ասուլիսների «զվարճանքի օբյեկտ»։
9. Նիկոլի օրոք ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր դաշնակցության մասին։
10. Նիկոլի շուրթերով ռուսական ռազմական ներկայությունը հայտարարվեց ՀՀ սպառնալիք։
11. Նիկոլի հեռացավ ռուսական հարթակից ու արեւմտյան հարթակում՝ Մակրոնի ու Միշելի քավորությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք խոսել։
Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, իսկ Նիկոլը՝ Հայաստանի վիլայեթացման սիմվոլը։