Այսօր, 20:56
Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, ամենաառաջին բանը, որ պահանջել էի՝ համբերությունն էր. Սուրեն Չախալյան
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյան։
«Ստացվեց այն, ինչ կանխատեսել էինք, այսինքն՝ ծանր խաղ։ Երկու թիմերի համար էլ սկզբունքային էր այս խաղը։ Երկրորդ խաղակեսում փոխվեց խաղը։ Տղաները կարողացան էն հանձնարարությունը որ կար, կատարեն։
Ամենաառաջին բանը, որ պահանջել էի տղաներից դա համբերությունն էր»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սուրեն Չախալյանը։