Այսօր, 20:03
Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ Ռիգայում հյուրընկալվեց Լատվիայի թիմին և հաղթեց 2:1 հաշվով։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հունական «Աթենք Կալիտեային»։
75-րդ րոպեին Հայաստանի թիմի երկրորդ գոլը խփեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը։
Չորրորդ խմբում Հայաստանի թիմը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը և անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։