18/11/2024 16:34
Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
2024թ․ դեկտեմբերի 30-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը, որի գործադիր տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:
Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով:
Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ, 1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ:
«Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։