Այսօր, 11:59
Չեմ կարծում, որ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, ուղղակի նոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյան
Որևէ ձևով չեմ կասկածում, որ ողջ համակարգը ուղղորդվում է մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով մասնավորապես իրավական և ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջին։
«Բնականաբար, պաշտոնավարումից 6-7 տարի հետո հայտարարել, թե ցուցանիշները չեն բավարարում, կամ համբերության բաժակը լցվել է, դրա մեջ ես ոչ թե տեսնում եմ օբյեկտիվ կամ ռացինոլա էլեմենտներ, որքան նախընտրական»,-ասաց նա։
Աբրահամյանը նաև չբացառեց, որ ուժային կառույցներին ժամանակի ընթացքում պարտադրվել են բաներ, որոնք նույնիսկ իրենք ի վիճակի չեն եղել անել՝ և՛ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, և՛ նաև իրավական, որն էլ, ըստ նրա, միգուցե բերել է պաշտոնանկության շղթայի։
«Բայց չեմ կարծում, որ այդպես ակնհայտ մեծ պայթյուն է եղել իշխանության ներսում, որի հետևանքն այս պաշտոնանկություններն են, կարծում եմ՝ նոր գործընթացի մեկնարկի կամ «զագրուսկի» տեղ է թողնում իշխանությունը, որովհետև բազմաթիվ խոստումներ կան, որոնք իրականություն չեն դարձել կամ այլ ուղղությամբ են գնացել, նույնիսկ նման դատաիրավական պայմաններում»,-ասաց նա։