18/11/2024 16:15
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը՝ համակցված գրավով։
Դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։
Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջել էր խստացնել և կալանավորել Արմեն Աշոտյանին, պաշտպանության կողմը՝ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը՝ համակցված գրավով։