18/11/2024 11:55
Խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել. Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանի՝ «Անկախության հռչակագիը Հայաստանի չգոյության մասն է» հայտարարության համատեքստը Հայաստանի և ԼՂՀ-ին վերաբերող դրույթներն են, որոնք Ադրբեջանն անընդհատ շրջանառում է և նախապայման է ներկայացնում հայ-ադրբեջանական հարբերություների կարգավորման համար։ Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ես կարծում եմ, որ դա Ադրբեջանի համար հերթական առիթ է, որովհետև եթե այս մասին Հռչակագրում որևէ նշում էլ չլիներ, նա այլ առիթ կգտներ առաջին պլան բերելու համար»,-ասաց նա։
Աբրահամյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը զուգահեռ շրջանառության մեջ է մտցրել ապառազմականացման թեման, որն, ըստ նրա, ամենաանընդունելին է.
«Տեսեք, որևէ տեղ, որևէ բան սրա մասին չկա՝ ո՛չ Անկախության հռչակագրում, ո՛չ ԶՈւ-ում, բայց Ադրբեջանը բերել է նախապայման՝ խաղաղության գործընթացում։ Այնպես որ, այստեղ խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել, նաև դրանով հետագայում նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների»։