Այսօր, 21:00
Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան
«Փաշինյանն առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ՝ փորձում է կերպարանափոխվել և հանրությանը տալ ուղերձ առ այն, թե ինքը նույն Նիկոլն է, որը եկել էր 2018 թվականին հեղափոխություն անելու, վիճակ փոխելու, պարզապես ինքն ի՞նչ մեղք ունի, որ իր կողքի մարդիկ դա չեն կարողանում իրականություն դարձնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով այս օրերի պաշտոնանկություններին։
«Կառավարությունում չկան առանձին պաշտոնյաներ, կա մեկ Նիկոլ Փաշինյան, որը զբաղեցնում է և՛ Քննչական կոմիտեի ղեկավարի, և՛ Ներքին գործերի նախարարի և՛ այլ պաշտոններ։ Մնացած բոլորն ընդամենը, շախմատային լեզվով ասած, պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է՝ սեփական ռեյտինգը բարձրացնելու համար»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին՝ թե ինչո՞ւ է Փաշինյանն ազատվել հատկապես այն մարդկանցից, որոնք իր կողքին են եղել Արցախի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, ավելին՝ իրենց հրապարակային խոսքում մշտապես արդարացրել են Փաշինյանի արարքները, Գրիգորյանը պատասխանել է․
«Փաշինյանն ունի բազմաթիվ կոմպրոմատներ այդ մարդկանց վրա։ Օրինակ, եթե Քյարամյանը փորձի կոմպրոմատ բանեցնել, ապա Փաշինյանն ունի բազմաթիվ կոմպրոմատներ՝ հենց նույն Քյարամյանի դեմ, չէ՞ որ Քյարամյանը մի պաշտոնյա է, որը հստակ հրահանգներ է ստացել մարդկանց վրա քրեական գործեր կարելու համար։
Այնպես որ, պաշտոններից հեռացված այս մարդիկ պետք է հստակ իմանան՝ իրենք մեղսակից են Փաշինյանի հետ։ Իրենց արարքներն արժանանալու են իրավական գնահատականի»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում