18/11/2024 22:28
«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին
Այս տարվա հունիսի 11-ին Աջափնյակում հնչած կրակոցներից սպանված քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները նրա հիշատակը հավերժացնելու յուրօրինակ ձև են գտել։ Օրերս նրանք սոսիներ են տնկել Արզումանյան փողոցի ողջ երկայնքով, գրել է «Հրապարակ»-ը։ Ծառերը տեղադրված են ռոբինիաների շարքում, սև արկղերի մեջ։
Մոտ մեկ ամիս առաջ սաղարթի ձևավորման աշխատանքների անվան տակ «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատողներն ուղղակի գլխատել էին սաղարթախիտ ռոբինիաները, որոնց ժողովուրդն անվանում է ակացիա՝ ամբողջությամբ այլանդակելով դրանք։
Հիշեցնենք՝ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության համար մեղադրանք է առաջադրվել Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ և մի շարք այլ անձանց։