18/11/2024 22:01
Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխել Իրանի դիրքորոշումը․Իսրայելին պաատասխան հարված կհասցվի հոկտեմբերին Իրանի ուղղությամբ ձեռնարկած հարձակման համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մեկից թույլտվություն չենք խնդրելու Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Մենք անպայման վճռական պատասխան կտանք Իրանի դեմ ագրեսիային»,- ասել է նա։
Ավելի վաղ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին էր հայտարարել, որ Իսրայելից վրեժ կլուծեն հոկտեմբերին Իրանի ուղղությամբ ձեռնարկած հարձակման համար։