18/11/2024 13:17
Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խնդիր չի տեսնում մեկ օրում այդքան ուժայինների պաշտոնանկությունների մեջ։
«Գալիս է ժամանակ, երբ պաշտոնյաների փոփոխություններ են իրականացվում։ Ամեն պաշտոնյայի առջև դրված պարտականությունները կատարելուց հետո փոփոխություններ են արվում։ Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Խաչատրյանն ավելացրեց, որ ինքը դժգոհ չի եղել պաշտոնանկ արված ուժայինների ղեկավարումից։