18/11/2024 16:53
Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է Հայաստան այցելել 2025 թվականին։ Այս մասին Երեւանում լրագրողներին ասաց Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի կլինի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցն այստեղ՝ Հայաստան»,- ասաց նա։
Ասաց՝ այցը պլանավորվում է եկող տարվա երկրորդ եռամսյակի սկզբին։
Վորոբյովը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սոչիում և նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։