18/11/2024 11:32
ՆԳՆ-ից հաստատում են՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ ուժային կառույցների ղեկավարներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։
Խոսակցություններ կան, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը հետ։ Նա, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։