18/11/2024 11:02
Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։
Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»…
Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»․ չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դու ի՞նչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։
Անուննե՞ր․ դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։
Կարճ ասած՝ սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»։