18/11/2024 12:07
Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է. Վարդանյան
Մի ափսոսեք, այդ պաշտոնյաները եղած-չեղած մեկ էին, սա մեկ բռնապետիկի գործ է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկվանից սկսված պաշտոնանկություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ այդ պաշտոնյաների մեջ չկա մի ազատ, ինքնուրույն մարդ, որ կարողանա Նիկոլ Փաշինյանի տեսակետներին, կարծիքներին հակադրվող ինչ-որ բան ասել.«Փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնվեն։ Այն, որ նրանց գործունեության հետևանքով է մեր պետությունն այս իրավիճակում՝ ակնհայտ է։ Ինչ խնդիրներ կան ՔՊ-ականների ներսում՝ Աստված իրենց հետ, ինձ քիչ է հետաքրքրում, բայց որ այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը հեռանկար չունի և այս մարդը չարիք է մեր ամբողջ ժողովրդի համար, այլևս մեր հասարակության բացարձակ մեծամասնությունն այդ կարծիքին է»։
Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունը հասարկությանը խոստացել էր, որ կհեռացնի իշխանություններին, սակայն մինչ այս պահը չի կատարել խոստումը՝ Վարդանյանը պատասխանեց.«Այո՛, խոստացել ենք, մինչ այս պահը չենք կարողացել։ Բայց եթե խոստացել ենք, հեռացնելու ենք, հանգիստ եղեք»։