18/11/2024 12:43
Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին
Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին, պետականությանը․ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ-ում պաշտոնանկություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյանը գրում է, թե խնդրել է այդ պաշտոնյաներին թողնել իրենց պաշտոնները, արդեն բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում «խնդրել»-ը։
«Այդ մարդու տեսակը, բնույթը հակադրության մեջ է պետականության գիտակցության մեջ։ Ինքը վերջերս խոսում է սոցիալական հոգեբանության մասին, իր սոցիալհոգեբանությամբ, գիտակցությամբ ինքը մնացել է նույնը՝ ինչ եղել է փոքր ժամանակ, չի մեծացել։ Գուցե, արտահերթ ընտրությունների գնալու համար նա փորձում է զրո կետից ամեն ինչ սկսել, բայց մենք տեսել ենք, թե ինչ հետևանքներ են լինում, երբ զրո կետից է սկսում»,-ավելացրեց նա։