Այսօր, 12:21
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկել և ճիշտ որոշումներ գտնել. Աղվան Վարդանյան
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք կարողացել ենք բանավիճել, քննարկումներ անել և ճիշտ որոշումներ գտնել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Վարդանյանն ասել էր, թե ներկա պաշտոնյաներից ոչ ոք չի կարող հակադրվել Նիկոլ Փաշինյանի կարծիքին, լրագրողներն էլ նրան հարց ուղղեցին՝ կարո՞ղ է 3 բան նշել, որ սխալ է արվել Քոչարյանի ղեկավարած տարիներին։
Նա ավելացրեց, որ համեմատությունները տեղին չեն՝ «այն բոլոր ոտքերով կաղում է».«Նիկոլ Փաշինյանին փորձել համեմատել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նշանակում է աշխատել civic-ում»։