18/11/2024 12:25
Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու. պատգամավոր
Փաշինյանի ի՞նչը սպանես, ես ասել եմ վճռական, մինչև վերջ գնալու պատրաստ մարդկանց մասին և իմ ասած մարդիկ ոչ թե սպանելու գնացողներ էին, այլ՝ ապրեցնելու, Աժ-ում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մտադրություն ունեցել է սպանել Նիկոլ Փաշինյանին և հեղաշրջում անել, երբ խոսում էր 50 մահապարտների մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Այդ իր վախը, մանիպուլյացիաները և փողի հանդեպ պաշտամունքն է նման բաներ առաջացնում իր մեջ։ Եվ պատահական չէ, ինչպես ասացի, որ նույնիսկ Վազգեն Սարգսյանի ստվերից սարսափելով՝ 500 մահապարտ է ասել։ Նիկոլ Փաշինյանն իզուր թող չվախենա, ամոթ չունի, չի ամաչի»։