18/11/2024 10:58
Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է ավելի քան 600 հայկական բեռնատար։
Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 666-ը հայկական են։
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։