18/11/2024 15:25
Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ
Վիետնամի հյուսիսային Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի քաղաքների հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով VNA-ը, պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է նահանգային կուսակցական կոմիտեի նախագահ Ջոան Մին Հուանը։
Հուանը ՀՀ ԱԺ նախագահին պատմել է Նին Բինի աշխարհագրական դիրքի մասին և նշել, որ իրենց մոդելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից բարձր է գնահատվել՝ կանաչ, կայուն և ներդաշնակ զարգացման համար՝ հիմնված բնական ռեսուրսների պաշտպանության և մշակութային ժառանգության վերածննդի վրա: Միևնույն ժամանակ, այն նպաստում է մարդկանց և բնության միջև ներդաշնակությանը, աշխատում է իր մշակութային ժառանգությունը վերածելու կարևոր ռեսուրսի մշակույթի, զբոսաշրջության և տնտեսության զարգացման համար:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Նին Բինն իր պաշտոնական այցի առաջին ուղղությունն է՝ շեշտելով, որ տպավորված է մարզի զարգացման ներուժով, մասնավորապես՝ ավտոմեքենաների արտադրության և զբոսաշրջության ոլորտներում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։