18/11/2024 12:11
Առաջիկա խորհրդարանական հերթական ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը կտա մեզ. ՔՊ խմբակցության ղեկավար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ընտրված վարչապետ է։
«Նիկոլ Փաշինյանին ու կառավարող ուժին ընտրել է Հայաստանի ժողովուրդը, առաջիկա խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդն իր գնահատականը կտա բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ նաև մեզ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա։
Կոնջորյանի խոսքով՝ ՔՊ-ն խոստացել է, որ Հայաստանում հաստատելու է արդարադատություն։
«Այդ ճանապարհը, որքան էլ որ դժվար, բայց, մեր համոզմամբ, հնարավոր է ու հասանելի, մենք ամեն ինչ պետք է անենք այդ ճանապարհին հաջողության հասնելու համար»,- ասաց նա։