Այսօր, 12:31
«Հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է». ՔՊ-ից պնդում են՝ Փաշինյանը գիշերով չի որոշել ազատել պաշտոնյաներին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վստահեցնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերով չի որոշել, որ աշխատանքից պետք է հեռացնի ուժային կառույցների ղեկավարներին։
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը պնդում են՝ կառավարության նիստը եղել է ցերեկը, ուղիղ եթերով ու վարչապետը հստակ ասել է՝ որոշումներ է կայացնելու։
«Ես հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է ու դուք անընդհատ փորձում եք գիշերվա խորհրդավորության հետ կապել որոշումները, բայց, հարգելի գործընկերներ, վարչապետը կառավարության նիստի ժամանակ է հստակ ասել՝ որոշումներ է կայացնելու»,- ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանը։
«Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը»,- հավելեց Վահագն Ալեքսանյանը: