Այսօր, 18:09
Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
ArmLur.am-ի տեղեկություններով՝ օրերս կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի մայրը Արտաշատում ինքնավնասման է գնացել։
Ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ նա մկնդեղ է խմել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում:
Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ6-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: